Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը հուսով Է, որ 2015 թվականին հանրապետությունը կստորագրի ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը եւ կանդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 16-ին հայտարարել Է հանրապետության խորհրդար անի Մաժիլիսի (ստորին պալատ) «կառավարական ժամի» ընթացքում:«Մենք հուսով ենք, որ այս տարի երկու գործընթացները կավարտվեն»,-ընդգծել Է նա:

 

«Եվրոպական միության 28 անդամ պետությունների շրջանակներում համաձայնեցման բարդ բյուրոկրատական գործընթացից հետո մեզ կհաջողվի ստորագրել այդ համաձայնագիրը եւ դրա վրա կոնկրետ աշխատանք սկսել»,-նշել Է Իդրիսովը, հիշեցնելով, որ այս տարվա հունվարի 20-ին ԵՄ-ի հետ նախաստորագրվել Է այս փաստաթղթի տեքստը:

 

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ նախարարն ասել Է, թե իրենք նաեւ ԱՀԿ մտնելու հույս ունեն: «ԱՀԿ-ն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ ավելի շատ քաղաքական նշանակություն: Այն գլոբալ տնտեսական հարաբերությունների բալանսիր Է: ԱՀԿ-ի միջոցով մենք մուտք կապահովենք համաշխարհային առեւտրի ճյուղավորված համակարգ եւ նրա ստանդարտներ, նորմեր ու կանոններ: Մեզ համար ԱՀԿ-ն աճելու կետ Է: Ղազախստանը հետեւողականորեն աշխատում Է այդ ուղղությամբ»,-ամփոփել Է ԱԳ նախարարը: