ՄԱԿ-ի գաղթականների գործերի գործակալության տվյալներով՝ փետրվարի 13-ից Միջերկրական ծովում փրկել են 2700 գաղթականների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սպասվում է, որ փետրվարի 17-ին հարյուրավոր նոր գաղթականներով նավակներ կմոտենան Իտալիայի ափերին, որտեղ շարունակվում է առափնյա պահպանության ծառայության փրկարար գործողությունը:
Լամպեդուզայում BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ կղզու վարչակազմը դժվարությամբ է գլուխ հանում մարդկանց հոսքից, որոնք փորձում են Լիբիայից անօրինական ճանապարհով տեղափոխվել Եվրոպա:
Շատ երեխաներ ու կանայք հարկադրված են եղել գիշերն անցկացնել բաց երկնքի տակ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշում է, որ ձմռանը ծովով Իտալիայում հայտնվելու փորձեր կատարող գաղթականների թիվը հասել Է աննախադեպ չափերի: