Գերմանիայի ռազմածովային ուժերի նավերը մտել են Միջերկրական ծովի ջրեր, հարկ եղած դեպքում փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է korrespondent.net-ը:

 

Երկու գերմանական ռազմանավերը մայիսի 1-ին մտել են Սուեզի ջրանցք ու ուղևորվել Կրետե կղզի՝ ծածկոցներ ու սնունդ ստանալու:

 

«Գեսեն» ֆրեգատը և ռազմատրանսպորտային «Բեռլինգ» նավը կանգառ կառնեն Կրետեի Սոուդա քաղաքի ռազմածովային բազայում:

 

Երկու նավն էլ ավելի վաղ մասնակցել են «Ատլանտա» օպերացիային՝ ուղղված Սոմալիի մոտ ծովահենների դեմ պայքարին:

 

Միջերկրական ծովում նավերի մուտքը կապված է Frontex սահմանային պահպանության եվրոպական գործակալության առաքելությունների հետ, որի նպատակը Եվրամիության արտաքին սահմանները պաշտպանելն է, այլ ոչ թե օգնություն ցուցաբերելը աղետի մեջ հայտնված փախստականներին:

 

Ծովում փախստականներին օգնություն տրամադրելու և մաքսանենգության դեմ պայքարի մասին որոշումը կայացվել էր ԵՄ գագաթնաժողովում, որը նվիրված էր միգրացիոն քաղաքականությանը: