Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին Անկարայի քաղաքապետարանը Հայկական հարցի մասին անվճար գրքեր է սկսել բաժանել ուսումնական եւ գիտական հաստատություններին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haber3 լրատվական կայքը:

 

Նշվում է, որ Անկարայի քաղաքապետարանը «Նոր Թուրքիա» հրատարակչությունից գնել է «Հայկական հարցի վերաբերյալ հավաքածու» 5-հատորյակը, «Օսմանական նախագիծ» 12-հատորյակը եւ Հայակական հարցի մասին 20 այլ բրոշյուրներ, որպեսզի անվճար բաժանի դպրոցներին, գրադարաններին, գիտահետազոտական կենտրոններին, միություններին եւ հիմնադրամներին:

 

Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 20-ից ավելի երկրներ եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: Սակայն, Թուրքիան նախկինի պես հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանությունները (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ 2 մլն հայեր, մոտ 1,5 մլն հայեր սպանվել են 1915-1923 թթ-երի ընթացքում, մնացած կես միլիոն հայերը ցրվել են ամբողջ աշխարհով):

 

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի, Սլովակիայի եւ Իտալիայի խորհրդարանները: