Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը դարձել Է Սերբիայի կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի խորհրդականը՝ չնայած իր քաղաքական դերակատարությանը, որը նա ունեցել Է 1999 թվականին Բելգրադի ռմբակոծումների կողմնակիցների կողմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է բրիտանական Guardian թերթը:
Բլերը ականավոր քաղաքական գործիչ Էր՝ 1997-ից մինչեւ 2007 թվականն զբաղեցնելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Իր հուշագրություններում, որոնք լույս են տեսել 2010 թվականին, նա գրում Է, որ, իր համոզմամբ, հանգուցային դեր Է խաղացել 1999 թվականին Սերբիայում կատարված ռազմական ինտերվենցիայի գործում, եւ խոստովանում Է, որ եղել Է փոքրամասնության մեջ, երբ հանդես Է եկել կոսովյան ճգնաժամի ռազմական լուծման օգտին:
«Թոնի Բլերը Սերբիան ավելացրել Է այն երկրների ցուցակում, որոնք իրեն վճարում են խորհուրդներ տալու համար: Բլերը խորհրդատվություն կտրամադրի կառավարության ղեկավար Ալեքսանդր Վուչիչին»,- ասված Է Guardian-ի հաղորդագրության մեջ: Հրատարակության տվյալներով՝ Բլերը Վուչիչին խորհուրդներ կտա ըստ այն համաձայնագրի, որի համար, ինչպես հաղորդել են սերբական աղբյուրները, կվճարի Արաբական Միացյալ Էմիրությունները: «Աբու Դաբին ֆինանսավորում Է Բլերի Tony Blair Associates ընկերությանը՝ նրա նոր խորհրդատվական դերի համար»,- ասված Է թերթի հաղորդագրության մեջ՝ վկ այակոչելով երկու սերբ պաշտոնյաների: Նշվում Է, որ վերջին ամիսներին Բլերը եւ իր թիմը «կանոնավոր կերպով այցեր են կատարել Բելգրադ»:
Թերթը նշում Է, որ ավելի վաղ Վուչիչը հանդես Է եկել Բլերի հասցեին խիստ քննադատությամբ, բայց այժմ երկու քաղաքական գործիչները «հայտնվել են մի կողմում»:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ պաշտոնաթողությունից հետո Բլերը նշանակվել Է «մերձավորարեւելյան խնդրի կարգավորrման քառյակի» (Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, ՄԱԿ) հատուկ դեսպանորդ: 2011 թվականին Բլերը տնտեսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Է մատուցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին: