Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը համերաշխության և հաշտեցման հարցով Եվրախորհրդի ղեկավար է նշանակվել, այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է Times թերթի համար գրված հոդվածում, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Եվրոպական հրեական կոնգրեսի նախագահ Մոշե Կանտորի հետ համատեղ գրված հոդվածում Բլերը վստահեցնում է, որ կքարոզի ընդդեմ կրոնի չարաշահման, որը «դիմակ» է դարձել, որի հետևում թաքնվում են այնպիսի մարդիկ, ովքեր հակված են մահվան և կործանումների:

 

Հոդվածի հեղինակները վստահեցնում են նաև, որ Եվրոպան մտնում է վտանգավոր փուլ, քանի որ սկսվել է տնտեսական դանդաղ աճ, որը վերջին անգամ եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ: