Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ գլխավորելով վրացական պատվիրակությունը, փետրվարի 22-ին կայցելի Կիեւ, որտեղ կմասնակցի Եվրամայդանի տարեդարձին նվիրված Արժանապատվության երթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահը Կիեւ կուղեւորվեի Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հրավերով:
«Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Արժանապատվության երթին, որին ներկա կլինեն նաեւ այլ երկրների ղեկավարներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
«Նովոստի Գրուզիա»-ն հիշեցնում Է, որ Ուկրաինայի դեսպան Վիտալի Ցիբենկոն փետրվարի 16-ին Վրաստանի ԱԳ նախարարություն այցելության ընթացքում վրացական իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրել Էր Կիեւ, որտեղ փետրվարի 20-21-ին միջոցառում կանցկացվի Երկնային հարյուրյակի հերոսների Հիշատակի օրվա կապակցությամբ: