Պլանային աշխատանքներով պայմանավորված' փետրվարի 23-ին' ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Չերնիշևսկի և Կռիլովի փողոցների մասնավոր տնատիրությունների, Նոր Արեշի 3, 5, 14, 16 փողոցների, Ազատամարտիկների փողոցի մասնավոր տնատիրությունների և 72, 76, 78, 78/2, 80, 87, 89 համարների, Ռոստովյան փողոցի մասնավոր տնատիրությունների և 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 համարների, Աթոյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 20, 21 համարների ջրամատակարարումը: