«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արաբկիր վարչական շրջանի՝ Թբիլիսյան խճուղու, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Կորեայի Ձորի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Գրիբոյեդովի, Արղության, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական, Մալխասյանց փողոցների' իրենց նրբանցքներով, Կոմիտասի պող. 35-ից-65 համարների, Ազատության պող. կենտ համարների՝ իրենց կոտորակներով և 24, 26 համարների, Կոտայքի մարզի' Գետամեջ, Պտղնի գյուղերի, Պտղնու ամառանոցների և Երևան-Սևան մայրուղու «Արծվի» հուշարձանից մինչև Երևան ընկած հատվածի հանրային բաժանորդների: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: