Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' Երևանի մի շարք հատվածներում ջրամատակարարման ընդհատումներ կլինեն: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, հոկտեմբերի 2-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178, 180, 182 համարների ջրամա տակարարումը:
Հոկտեմբերի 2-ին' ժամը 10.00-16.0-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի 13 և Սունդուկյան փողոցի 90 համարների ջրամատակարարումը: