Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' մարտի 18-ին ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի' ամբողջությամբ, 2-րդ զանգվածի 88-105, Մոլդովական փողոցի 1, 2, 3, 4, 5, 7, Գայի պողոտայի 1, 1/1, 2, 3 համարների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից: