Կաթնաղբյուրի ջրաղբյուրում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 23-ին' ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:

 

 

Կդադարեցվի, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

 

 

Պլանային աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 24-ին' ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը' ժամը 09.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Դ. Վարուժանի, Քուչակի, Հովհաննիսյան թաղամասերի, Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14-րդ փողոցների ու նրբանցքների, Ս. Նովայի 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2 և 3 համարների ջրամատակարարումը: