Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 8-ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների և Կոտայքի մարզի որոշ հասցեների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ջրամատակարարունը:
Կդադարեցվի նաև Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի, Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղերի ջրամատակարարումը: