«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 2, 4, 6, Կասյան փող. 1, 3, Հակոբյան փող. 2 համարների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: