Պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 20-ին ժամը 12.00-17.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, «Սովռանո» ՍՊԸ-ի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից:

 

 

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: