Պլանային աշխատանքներով պայմանավորված' ապրիլի 8-ին մինչև ապրիլի 9-ը ժամը 07.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևան Ջուր ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Նոր Նորքի 3 զանգվածի 29, 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի, Ջրվեժի Մայակ, Բանավան  թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

 

Բացի այդ՝ Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը ապրիլի 8-ին կշարունակվի մինչև առավոտյան ժամը 05.00-ն, որից հետո պլանային աշխատանքների իրականացման նպատակով այն կդադարեցվի և կվերականգնվի ապրիլի 9-ին, ժամը 05.00-ին:

 

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: