Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում սեպտեմբերի 29-ին և 30-ին ջարամատակարարման դադարեցումներ կլինեն: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' սեպտեմբերի 29-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված'սեպտեմբերի 30-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 20, 20/1, 22, 22/1, 24, 26, 28, 30, 32, 34, 34/1, 36, 38 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի ջրամատակարարումը: