Վթարի վերացման և պլանային աշխատանքներով պայմանավորված' կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' հոկտեմբերի 7-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան, Մանթ աշյան, Ս. Տարոնցի փողոցների և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ և 11-րդ փողոցների, Բագրատունյաց 7-ից-41 համարների և 3-րդ, 4-րդ նրբանցքների, Արարատյան 1-ից-60 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Գ. Նժդեհի 1-ից-12, Եղբայրության 10-ից բարձր, Մանանդյան 10-ից բարձր, Չեխովի 12-ից բարձր համարների ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված' հոկտեմբերի 8-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը: