Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' փետրվարի 16-ին' ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փողոցի 44-ից բարձր համարների և նրբանցքի, Շիրակի փողոցի և նրբանցքի, Շարուրի փողոցի և նրբանցքի, Արարատյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում: