Վթարի վերացման աշխատանքների հետ կապված' դեկտեմբերի 5-ին' ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Կդադարեցվի, մասնավորապես, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Էլնոր » ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի, Քանաքեռի 13-րդ փողոցի ջրամատակարարումը: