Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' նոյեմբերի 21-ին' ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 22-ը' ժամը 9.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, պլանային աշխատանքների հետ կապված' նոյեմբերի 22-ին' ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի՝ մասնակի և թիվ 117 դպրոցի, Ծարավաղբյուր փողոցի՝ մասնակի և թիվ 25 դպրոցի, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Բիոֆուդ» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի եւ «Կոկա Կոլա» գործարանի ջրամատակարարումը: