Ադրբեջանի իշխանությունները զավեշտալի քայլի են գնացել երկրում առաջին անգամ անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ: Համաձայն պաշտոնական Բաքվի որոշման' մայրաքաղաքում արգելվել է այդ օրերին հարսանիքների անցկացումը ռեստորաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az լրատվականը, այս տեղե կությունը հաստատել է Բաքվի ճանապարհային ոստիկանության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովը:

 

Բաքվում գործող ռեստորաններին արգելվել է և չի խրախուսվում հարսանիքների ընդունումը Եվրոպական խաղերի անցկացման օրերին: Նման որոշումն ադրեջանական կողմն ընդունել է այն պատճառաբանությամբ, որ հարսանիքների ժամանակ քաղաքի փողոցներում կարող են խցանումներ առաջանալ, ինչից պետք է խուսափել:

 

Եվրոպական առաջին խաղերը կկայանան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 12-28-ը: Խաղերը բաղկացած են 28 մարզաձևերից, որոնցից 16-ը օլիմպիական ձևեր են: Կխաղարկվեն 239 մեդալների հավաքածուներ: