Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում 2014թ. հոկտեմբերի 26-ին' ժամը 22.05-ին, 1976թ. ծնված Հունան Ս.-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տանը զենքով հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 26-ին' ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձ մուտք են գործել Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն և զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչներ, 1956թ. ծնված Սվետլանա Ղ.-ի և նրա ամուսնու' 1949թ. ծնված Վաչագան Դ.-ի ձեռքերը և պահանջել ու տնից հափշտակել 2.470 եվրո, 1.005 դոլար, 100.000 դրամ, ոսկյա զարդեր և բջջային 3 հեռախոս' պատճառելով 1.880.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 2015թ. փետրվարի 22-ին պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1988թ. ծնված Արթուր Մ.-ն: Արթուր Մ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը և իրեղեն ապացույց զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: