Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:

 

Սերժ Սարգսյանի հրամանագրում ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները' որոշում եմ.

 

1. Գրիգոր Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

 

2. Հովհաննես Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

3. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: