ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաման է ստորագրել Վլադիմիր Օհանյանին և Դավիթ Ամալյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել`

Վլադիմիր ՕՀԱՆՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի,

Դավիթ ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

2017թ. Հունիսի 7

Երևան 
ՆՀ- 481-Ա