Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասով ուժեղացնել ՄԱԿ-ի կանոնադրությունը: «ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է ուժեղացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասով», -հայտարարել է նա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ուկրաինական 112.ua լրատվական կայքը, այս մասին Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը հեռարձակել է «112 Ոկրաինա» հեռուստաալիքը:

 

 

«Բոլորը պետք է ճանաչեն, որ ժողովուրդներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց ապագան առանց դրսից միջամտելու նրանց ներքին գործերին: Դրա հետ կապված' առաջարկում եմ մտածել համապատասխան դրույթները հաստատելու եւ ուժեղացնելու մասին, որոնք պարունակվում են ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան' պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության 1970 թվականի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հայտարարագրում:

 

Դրա հետ նաև հատուկ շեշտադրում պետք է արվի պետական իշխանության հակասահմանադրական փոփոխությանն աջակցության անթույլատրելիությանը», -հայտարարել է Լավրովը: