Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ուրալի մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը:

 

 

«Այս պահին Մաքսային օրենսգրքի նախագծի մշակումն ավարտված Է, եւ այն գտնվում Է ներպետական համաձայնեցման փուլում,- ասել Է Գոլոսկոկովը, որը 2014 թվականին Համերկրային մաքսային ծառայության Ռիսկերի եւ օպերատիվ վերահսկողության վարչության պետի պաշտոնում մասնակցել Է փաստաթղթի մշակմանը:- Մենք հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտվելուց հետո Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսերին: Մենք բոլորս կողմնորոշվում ենք այս ժամկետով»:

 

 

Գործակալության զրուցակիցն ընդգծել Է, որ Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, եւ Ղրղզստանը, որը պլանավորում Է անդամակցել դրան, «արդեն չեն կարող ազդեցություն գործել փաստաթղթի վրա»: «Հայաստանը եւ Ղրղզստանը միանում են արդեն գործող օենսդրությանը եւ չեն կարողանա սրբագրել Օրենսգիրքը: Այդ փաստաթուղթը մշակել են Մաքսային միության անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը»,- նշել Է Գոլոսկոկովը:

 

 

Նրա խոսքով՝ փաստաթղթում ամրագրված են նոր մոտեցումներ մաքսային վերահսկողության նկատմամբ: Այսպես, օրինակ՝ փաստաթղթում գրանցված Է մաքսային հայտարարագրի բացթողումը տեղեկատվական համակարգերի որոշման հիման վրա: «Այսինքն՝ կընթանա հայտարարագրերի ավտոմատ գրանցում: Նոր օրենսգրքի ընդունմամբ մենք պետք Է լիովին անցնենք հայտարարագրերի Էլեկտրոնային գրանցման: Այս գործընթացի ավտոմատացման հաշվին մաքսային հայտարարագրերի ստուգումն, իմ հաշվարկներով՝ 10 րոպեից ավելի չի տեւի»,- ասել Է Գոլոսկոկովը: