Հնդկաստանը համարվել է ամենավտանգավոր երկիրը զբոսաշրջիկ աղջիկների համար՝ շրջանցելով Բրազիլիային և Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, վարկանշային աղյուսակը կազմել են The Daily Mail-ի խմբագրությունում և հրապարել տասնյակի մեջ հայտնված երկրների ցանկը:
Հնդկաստանն առաջին տեղն է զբաղեցրել զբոսաշրջիկների և տեղաբնիկների բռնաբարությունների ռեկորդային ցուցանիշի համար:
Բրազիլիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում' կանանց շահագործման հանցագործությունների թվով:
Թուրքիան երրորդ հորիզոնականում է այն պատճառով, որ երկրում հաճախակի են տեղի ունենում բռնություններ թույլ սեռի նկատմամբ:
Ստորև ներկայացվում է կին զբոսաշրջիկների համար ամենավատ երկրների տասնյակը. Հնդկաստան, Բրազիլիա, Թուրքիա, Թայլանդ, Եգիպտոս, Կոլումբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Մարոկկո, Մեքսիկա, Քենիա:
Ցանկը կազմվել է փորձագետների հարցումների արդյունքում: Խմբագրությունը նաև վերլուծել է պետական հաստատությունների վիճակագրական տվյալները: