Իսլանդիայում, որը նախկինում ճանաչվել էր աշխարհի ամենաապահով պետությունը, հայտարարվելէ զբոսաշրջիկների համար նախնական բացման ամսաթիվը՝ հայտնում է Forbes-ը:

Հրապարակման համաձայն՝ երկիրը կսկսի հյուրեր ընդունել հունիսի 15-ից: Ինչպես նշել է երկրի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը, օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկշաբաթյա կարանտինը կչեղարկվի, բայց յուրաքանչյուրից կպահանջվի կատարել կորոնավիրուս հայտնաբերման արագ թեստ: Արդյունքները հասանելի կլինեն նույն օրը:

Ըստ Յակոբսդոուտիրի՝ ճանապարհորդների համար հիմնական խնդիրը մնում է ճանապարհը. փոխադրողների մեծ մասը դադարեցրել է միջազգային թռիչքները, և դրանք լավագույն դեպքում կվերսկսվեն հուլիսին: Իսլանդիա այժմ կարելի է մեկնել միայն Լոնդոնից, Ստոկհոլմից և Բոստոնից: