Աշխարհի տարբեր երկրներում գործում են բազմաթիվ տարօրինակ օրենքներ, որոնց մասին պետք է իմանան ճանապարհորդել սիրողները:
Վենետիկում արգելվում է կերակրել աղավնիներին: Քաղաքի ղեկավարությունն այս օրենքն ընդունել է պատմական հուշարձանները պահպանելու ու աղավնիների թիվը նվազեցնելու համար:
Իսպանիայում արգելվում է թքել փողոցում:
Պորտուգալիայում պատժում են ծովում միզողներին: Որպեսզի ափերն ու ծովի ջուրը մաքուր լինեն, պորտուգալական իշխանությունները արգելում են կարիքները հոգալ ջրում: Միայն թե հայտնի չէ՝ ինչպես են բացահայտում հանցագործներին:
Հունաստանի պատմական վայրերում արգելում են բարձրակրունկ կոշիկ կրել:
Հունաստանի որոշ պատմական վայրերում արգելված է բարձրակրունկ կոշիկներով քայլել: Այս օրենքի միջոցով փորձում են հետ պահել պատմական կառույցները ոչնչացումից:
Սինգապուրում մաստակ մի ծամեք: Սինգապուրի փողոցներում արգելվում է մաստակ ծամել, եթե իհարկե այն դեղամիջոց չէ:
Մի կանգնեք Թայլանդի ազգային դրամի վրա: Թայլանդի թղթադրամի վրա պատկերված է թագավոր, և յուրաքանչյուր անհարգալից վերաբերմունք համարվում է հանցագործություն: