Բեռլինը ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաուրախ քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

 

Հետազոտությունն անցկացրել է GetYourGuide տուրիստական ընկերությունը ավիատոմսերի վաճառքի GoEuro ընկերության հետ համագործակցությամբ: Նրանց կողմից վերլուծվել Է 17 կայք, ներառյալ TripAdvisor-ը եւ Yelp-ը: 1800-ից ավելի քաղաքներ գնահատվել են ռեստորանների, բարերի եւ տեսարժան վայրերի որակով:

 

Բեռլինը, հրատարակության տվյալներով, մյուս քաղաքների թվում առանձնացել Է իր Էժան գարեջրով, ինչպես նաեւ նրանով, որ քաղաքի բարերում պատվերները երբեք չեն դադարում:

 

Զբոսաշրջիկների համար ուրախության ցուցանիշով երկրորդ տեղում Լոնդոնն Է՝ իր գիշերային ակումբներով ու լավագույն համերգներով: Երրորդում Փարիզն Է:

 

25 քաղաքների թվում Մոսկվան զբաղեցրել Է 14-րդ տեղը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: