Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ «Ոսկե գնդակի» 2006թ-ի դափնեկիր Ֆաբիո Կանավարոն դատապարտվել է 10-ամսյա ազատազրկման. տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Կանավարոն կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Նախկին ֆուտբոլիստը խախտել է նաև իր առանձնատան վրա դրված ոստիկանական արգելքը:
Նշենք, որ նախկինում տեղեկացվել է, որ Կանավարոն և իր կինը կասկածվում են խարդախության մեջ: