ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ընտրությունը պայմանավորված է ազգային, ռազմավարական և անվտանգային շահերով:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին նման տեսակետ հնչեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» գիտաժողովի ժամանակ:

 

«Հայաստանն այդ մասին ասել է դեռևս 2011թ., այն ժամանակ, երբ Հայաստանը հայտ էր ներկայացնում դեռևս Մաքսային միության անդամակցությանը: Այս հնարավորությունը Հայաստանն օգտագործել է հանուն տնտեսական, ռազմավարական շահերի և այստեղ ճնշումների մասին խոսել չի կարելի»,- ասաց Արտակ Զաքարյանը:

 

 

2015թ. հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է: ԵՏՄ-ն վերպետական տնտեսական կառույց է, որի կազմում են նաև ՌԴ-ն, Ղազախաստանն ու Բելոռուսը: