Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն՝ դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

 

Քաղաքական վերջին լարված իրադարձություններից հետո, ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր արդեն լքել է խմբակցությունը: Նրանք են՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը:

 

Պատգամավորներն ԱԺ-ում հանդես կգան որպես անկախ պատգամավոր: