Ազգային ժողովի պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Մուրադ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: «Մուրադ Գուլոյանը և Աբրահամ Մանուկյանը կուսակցությունը լքելու մասին դիմում են ներկայացրել կենտրոնական գրասենյակ»,- ասել է Բաբայանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև պատգամավոր Վարդան Օսկանյանը: Պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Կարո Կարապետյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում էր գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, սակայն դիմումի հրապարակումից մի քանի օր անց պատգամավորն այն հետ վերցրեց: