Իսպանական «Վեգա մեդիա պրես» պարբերականում փետրվարի 21-ին տպագրվել է Խոսե Անտոնիո Գուրիառանի «Հայերն Իսպանիայում. Լևոն 6-րդը ղեկավարել է Մադրիդը 14-րդ դարում. հայ համայնքը երկրում կազմում է 40.000 հոգի» վերտառությամբ հոդվածը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը ստորև:

 

 

«Չեմ տարածվելու այստեղ մահափորձի թեմայի շուրջ: Դա արել եմ, երբ տեղին էր՝ լրատվամիջոցներով և երկու գրքում՝ «Ռումբը» և «Հայեր. մոռացված ցեղասպանությունը», որոնցում խաղաղասիրական իդեալների դիրքերից փորձեցի հասկանալ, թե ինչու կային այդքան անհույս վիճակում գտնվող երիտասարդներ, որոնք ռումբեր էին տեղադրում:

 

Սակայն դրանով եմ սկսում այս տեքստը, որովհետև այդ օրն իմ կյանքում բեկումնային եղավ. Հայաստանի և հայերի մասին անտեղյակ լինելը փոխակերպվեց նրանց նկատմամբ այնպիսի մի հետաքրքրության, որը, գնալով ուժգնացավ՝ ճանաչելով այդ ժողո վրդին, իրենց հազարամյա մշակույթը, ժողովրդավարական ոգին, կրոնը, իրենց հողերը պաշտպանելուն ուղղված ջանքերը և ուժեղ ինքնության պահպանման շնորհիվ նրանց դեմ իրականացվող շարունակական ասպատակումներին դիմակայելու պայքարը: Նաև մահափորձի ուղղակի և հեռավոր պատճառները բացահայտելու հետաքրքրասիրությունն ինձ ստիպեց փնտրել հեղինակներին և այցելել մոտ քսան պետությունների հայկական համայնքներ, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի հայ համայնքները, որոնց հետ այդ պահից ի վեր, պահպանում եմ բարիդրացիական և հաճախակի կապ:

 

 

20-րդ դարի ընթացքում երբեք գույություն չի ունեցել բազմաթիվ, կայուն և կազմակերպված հայկական համայնք Իսպանիայում՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, Արգենտինայի, Ուրուգվայի, Կալիֆորնիայի և այլ վայրերի, որտեղ ցեղասպանության արդյունքում ծագած սփյուռքը զգալիորեն ներկայացված է և ծավալում է շոշափելի գործունեություն:

 

 

Մեկ տասնամյակից ավելի քիչ ժամանակ առաջ, երբ իսպանական պետության տնտեսական, արդյունաբերական և զբոսաշրջային պայմաններն առավել բարենպաստ էին, որոշ շրջաններում հանգրվանել էին զգալի թվով հայեր, մեծամասամբ՝ Հայաստանի Հա նրապետությունից, սակայն սկսվեց խորը և երկարատև միջազգային ճգնաժամը, ինչն Իսպանիայում, բնականաբար, առավել շեշտված էր, և ստիպեց հազարվոր հայ ներգաղթյալների աշխատանք փնտրել Միացյալ Նահանգներում, Ամերիկա մայրցամաքի այլ պետություններում, Եվրոպայում, Միջին Արևելքում, այն վայրերում, որոնք ավելի քիչ էին տուժել ճգնաժամից: Որոշ դեպքերում էլ՝ նրանք վերադարձան իրենց երկիր:

 

 

Քանի որ նրանցից շատերը զուրկ էին կացության և աշխատանքի օրինական թույլտվություններից, և մասնավորապես իրենց շարժունակության պատճառով, երբեք այս համայնքը չենթարկվեց պաշտոնական և հստակ մարդահամարի: Ըստ նրանց որոշ կազմակերպությունների և Իսպանիայի արտաքին գործերի և աշխատանքի և միգրացիայի նախարարությունների որոշակի աղբյուրների հաշվարկների, նախքան ճգնաժամն Իսպանիայում բնակվում էր 60,000-ից 80,000 հայ: Ամեն դեպքում, բոլոր ժամանակների ամենամեծ թիվն էր և առավել մեծ թվով բնակչությունը կուտակված էր Վալենսիայում և Ալիկանտեում, որոնք օժտված են միջերկրական մեղմ եղանակով, ինչը շատ գրավիչ է այդ սառը հողերից եկածների համար: Այդ քաղաքներին հաջորդում են իսպանական երկու մեծ քաղաքները՝ Բարսելանան և Մադրիդը:

 

 

Ներկայացված պատճառներով և վերջին տարիներին տնտեսական ծանր պայմանների հետևանքով իրենց աշխատանքները կորցրած հազարավոր հայերի արագացված ելքի հետևանքով, անգամ այսօր չկա Իսպանիայում բնակվող ճշգրիտ թվի վերաբերյալ տեղեկատվություն: Հայերն առայսօր շարունակում են բնակվել վերոնշյալ վայրերում: Ամենավստահելի թիվը տատանվում է 30,000-ի և 40,000-ի միջև՝ ինչպես ոչ պաշտոնապես գնահատում են Մադրիդում Հայաստանի դեսպանությունը և որոշ տարածքային կառավարությունների վիճակագրության մարմիններ»:

 

 

ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐ ՄԱԴՐԻԴՈՒՄ



Իսպանիայի և Հայաստանի պատմության երկու փուլերեն եղել, որոնց ընթացքում այդ ներկայությունը, որը մեծաքանակ չէր, եղել է ուժեղ, իսկ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները՝ արդյունավետ: Առաջինի առանցքային տարեթիվը 1382 թիվն է, երբ Լևոն 6-րդը, Հայաստանի Իզաբել թագուհու և Հովհաննես Լուսինյանի որդին, հաստատվեց Արևելյան պալատում և կառավարեց Մադրիդը: Երկար ժամանակ դա եղել է պատմության անհայտ էջերից մեկը, որը պատշաճ կերպով չի լուսաբանվել և դրա մասին մեզ տեղեկություններ են եկել 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի Մադրիդյան քաղաքային որոշ գրագիրների պատմություններից: Ամենաշատը հղումներ են կատարվում Մեսոներո Ռոմանոսնին:

 

 

Լինելով Փոքր Ասիայի միակ քրիստոնեական հանգրվանը, Կիլիկիայի Թագավորությունը դարեր շարունակ ենթարկվել էր մահմեդականների հարձակումներին: 1375 թվականին Եգիպտոսի մամլուկները գրավում են Սիսը՝ թագավորության մայրաքաղաքը և ազատազրկում թագավորին՝ տանելով նրան Կահիրե: Գերեվարվելով Սուլթանի կողմից՝ Լևոն 6-րդն անձնական պատվիրակություններ է ուղարկում Եվրոպայի տարբեր պետություններ՝ նպատակ ունենալով վերականգնել իր ազատությունը: Նրա վերջնական նպատակը նրանցից ռազմական օգտություն ստանալն էր՝ ազատվելու և Կիլիակիա վերադառնալու համար:

 

 

Կաթոլիկ եկեղեցին այդ ժամանակ բաժանված էր Հռոմի և Ավինյոնի միջև, և չնայած պատվիրակությունը արժանանում է հուսադրող խոսքերի, սակայն թագավորի հույսերը չեն արդարացվում: Սրագոնի և Կատալունյայի թագավորը նրանց փոխանցում է դրամական միջոցներ, սակայն չի տրամադրում զորքեր վերջինիս թագավորության վերականգնման համար: Կաստիյայի Խուան 1-ը նրանց ընդունում է Մեդինա դել Կամպոյի իր ամրոցում, նրանց դիմավորում է արժեքավոր նվերներով և գրում է Սուլթանին՝ խնդրելով պատանդի ազատությունը, իսկ վերջինիս առաջարկում է հյուրընկալել իր թագավորությունում և արժանացնել նրա կարգավիճակին և աստիճանին համապատասխան վերաբերմունքի:

 

 

Բանագնաց հայերը վերադառնում են Եգիպտոս, Սուլթանին Խուան 1-ի կողմից ուղարկված թանկարժեք նվերներով: Կաստիյայի հզոր թագավորի անունը բացում է բոլոր դռները. Սուլթանն ընդունում է պատվիրակությանը և հայտնում է, որ փրկագնի կարիք չկա, ընդունում է նվերները, քանի որ դրանք ուղարկել է Կաստիյայի թագավորը, սակայն նշում է, որ բավարար էր վերջինիս խնդրանքը հայ թագավորին ազատ թողնելու համար:

 

 

Սեպտեմբերի 30-ին Լևոն 6-րդը մեկնում է այն նույն եվրոպական երկրներ, ուր այցելել էին իր ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով նրանցից օգնություն խնդրել իր թագավորության վերականգնման համար: Լինում է Հռոդոսում և Վենետիկում, ուր միայն արժանանում է հյուրընկալության: Կլեմենտե 7-րդ պապը նրան շնորհակալագիր է հանձնում քրիստոնեության պաշտպանությանն ուղղված իր գործի համար, օգնություն է խոստանում, սակայն պատրաստ չի լինում զորք տրամադրել: Լևոնը հուսալքված մեկնում է Ավինյոն, որտեղ հուսով էր, որ խաչակիրներին դարեր շարունակ հայերի ցուցաբերած աջկցությունն անպատասխան չէր մնա:

 

 

Կաստիյայի Խուան 1-ը նրան հրավիրում է Բեատրիսի հետ իր պսակադրության արարողությանը 1383 թվականի գարնանը՝ արժանացնելով հատուկ վերաբերմունքի: Պսակադրությունից հետո Լևոնը հաստատվում է Մեդինա դել Կամպոյի ամրոցում, թագաժառանգին բնորոշ վերաբերմունք ստանում և կաստեյանական թագավորից ստանում է Ադուխարի, Սիուդադ Ռեալի և Մադրիդի տարածքները, իր ուղեկցորդների հետ հաստատվում է վերջինիս Արևելքի ամրոցում:

 

 

Ըստ պատմաբանների, նրա կառավարման շրջանում շատ է բարելավվել Մադրիդի ղեկավարումը, հարկային համակարգը: Նա եղել է աշխատասեր ու պարզ մարդ, ով զբոսնում էր ոտքով կամ ձիով ամրոցի շրջակայքով: Իր արքունիքի անդամները և այն բազմաթիվ հայերը, որ բնակություն էին հաստատել Մադրիդում և թագավորին պատկանող մյուս երկու տարածքներում հայտնի էին գեղեցիկ արվեստի և առևտրի բնագավառում իրենց հմտություններով:

 

 

Ուղղորդվելով իր թագավորության վերականգնման մշտական նպատակով՝ Լևոն 6-րդը վերջին փորձն է կատարում. Դիմում է Ֆրանսիայի իշխանություններին: Նա լավ հյուրընկալության է արժանանում Փարիզում և բնակություն հաստատում այնտեղ, սակայն կրկին չի կարողանում վերադառնալ Կիլիկիա: Գտնվելով Ֆրանսիայում շարունակում է տևական և բարեկամական կապի մեջ մնալ Կաստիյայի թագավորի հետ, որին կրկին այցելելու այլ առիթներ են լինում: Մահանում է Փարիզում և իր աճյունը հանգրվանում է Սեն Դենի եկեղեցում, որտեղ իր տապանքարն առայսօր հիշեցնում է Հայաստանի հանդեպ տածած իր կա րոտի և թախիծի մասին: Նրա պատմությունը մի հատված է, գրքի մի գլուխ, որը վկայում է հայերի և միջերկրական եվրոպական երկրների, հատկապես Իսպանիայի միջև եղած բարիդրացիական հարաբերությունների մասին:

 

 

 

ԱՌԵՎՏՈՒՐ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԵՏ



Իսպանիայի պատմության մեջ հայկական տարրի զգալի ներկայության երկրորդ փուլը համընկնում է 1492 թվականի հետ, երբ Քրիստափոր Կոլումբոսը բացահայտում է Ամերիկա մայրցամաքը կաթոլիկ թագավորներ Իզաբել դե Կաստիյայի և Ֆերնանդո դե Արագոնի թագավորության օրոք:

 

Շոշափելի հարստությունը, ոսկու, արծաթի, թանկարժեք փայտի և Նոր Աշխարհից եկող այլ ապրանքների փոխանակումը գրավեցին հայ առևտրականների բազմաթիվ ընտանիքներին, որոնք մեծամասամբ բնակվում էին միջերկրական քաղաք-պետություններում և հանրապետություններում, որտեղ զարգանում էին ծովայի ն շրջանառությունից բխող առևտրի տարբեր ճյուղեր: Նրանք վերահաստատվեցին Սեվիյայում և Կադիսում՝ երկու անդալուզյան քաղաքներում, որոնք գործնականում մենաշնորհել էին երկու մայրցամքների միջև հարուստ առևտուրը: Սեվիյան ծառայում էր որպես բացված մեծ դուռ, իսկ Կադիսը մետաքսի առևտրի մենաշնորհային կենտրոնն էր:

 

 

Կադիսում այդ համայնքի գոյության (17-րդ և 18-րդ դարեր), ինչպես նաև հայերեն գրառումներ և նուրբ կապույտ սալիկներ ունեցող մի եկեղեցու մասին ինձ առաջին անգամ պատմեց արտերկրի հայերի կաթողիկոս Գարեգին Ա-ն, երբ ես ԱՍԱԼԱ-ի անդամներ էի փնտրում և նրանց այցելեցի Լիբանանում ութսունականներին: Հետո ինձ այդ մասին պատմեց Տեր Մասիսը, Մոստոլեսում (Մադրիդ) բնակվող մի հայ քահանա, ով այցելել էր այդ վանքեր ճանապարհորդություններից մեկի ընթացքում' Իսպանիայում Հայաստանի առաքելական եկեղեցու անդամներին հոգևոր ծառայություններ մատուցելիս: Ի վերջո գրականություն գտ ա այդ թեմայի վերաբերյալ հին գրությունների տեսքով Մադրիդի Ազգային գրադարանում և Սեվիյայի Հնդկաստանների արխիվում:

 

 

Առաջինում ինձ շատ հետաքրքիր թվաց մի ուսումնասիրություն, մանրամասնված և հիմնավորված, որը հեղինակը՝ Ադոլֆո Կաստրոն, հրապարակել էր Պատմության Ակադեմիայի տեղեկագրում 1887 թվականի հոկտեմբերի 28-ին: Ուսումնասիրությունը հստակ փաստերով հավաստում է այդ ներկայությունը և ես բառացիորեն վերարտադրել եմ դրա որոշ պարբերություններ իմ «Հայեր, մոռացված ցեղասպանությունը» գրքում: Իսպանիայի հայերին նվիրված այս հոդվածում ընդգրկում եմ ամենանշանակալից պարբերություններից մի քանիսը.

 

 

«Առաջին հայը, ու մասին վկայություն կա Անդալուզիայում վանական Սարգիսն էր (Սերխիո), ով 1590 թվականին ասիական պետությունից ուխտի մեկնեց Եվրոպա, հասավ Սեվիլյա, և նրա գրառումներները դարձան Ամերիկայի հայտնաբերման մասին առաջին հայկական վկայությունը: Վանականը պատմում էր, որ տեսել է հինգ նավ, հինգ հարյուր ծովայիններով բեռնված, որոնք այդ քաղաք էին տանում Նոր Աշխարհի հարստությունները, ոսկին և արծաթը, որ աճում են իրենք իրենցով, դա հրաշալի մի բան է»,- գրում էր զարմացած:

 

 

Երկրորդ պարբերությունը, որի մասին հղում եմ կատարել նաև իմ գրքում, առաջին հայի մասին է, ում վերաբերյալ վկայություն կա: Նա՝ Գևորգ դի Խաչիկին, գրանցված է եղել Կադիսում, հասել է 1601 թվականին Գոայից, երբ հնդկական այդ տարածքը պորտուգալական էր»: Գադիտական նավահանգստում էին հաստատվել հայերը՝ մետաքսով, նաև բրդով, կտորեղենով, հագուստով, գորգերով, համեմունքներով, ոսկյա և արծաթյա ժապավեններով և արևելյան այլ ապրանքներով: Այդ ներկայությունն այնքան խանգարեց մրցակիցներին, որ 1676 թվականին Կադիսում ֆրանսիացի հյուպատոսը տեղեկացրեց իր կառավարությանը, որ երկու անդալուզյան քաղաքներում հայերը վաճառում էին մեծ քանակով արևելյան բարիքներ, որոնք ներմուծում էին, նաև տաքարյուն լինելու և վիճաբանություններ հրահրելու համար (….) առաջացրեցին ժողովրդական դժգոհություն»:

 

 

1684 թվականին Կառլոս 2-րդը, ճնշումների տակ, հրամայեց որ հայերը վտարվեն թերակղզուց մի հրովարտակով, որի համաձայն՝ «հրամայում է Թագավորը՝ մեր Տերը, որ բոլոր այն հայերը, որ գտնվում են մեր թագավորությունում, մեր քաղաքաներից, արվարձաններից և վայրերրից յուրաքանչյուրում, հեռանան այդ վայրերից՝ այնտեղ մնալուց վեց ամիս անց»:

 

 

Դա տեղի չունեցավ. Կադիսի բոլոր հայերը քրիստոնյա էին, հայկական առաքելական եկեղեցու անդամներ էին, ոմանք ծագումով կաթոլիկ էին, մյուսները դարձել էին կաթոլիկ: Հիսուս Նազովրեցու եղբայրությանը (Cofradía) պատկանելու շնորհիվ եղբայրությունը նրանց տրամադրեց անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն, ինչպես նաև արժանացան տեղացի արքեպիսկոպոսի և կառավարչի աջակցությանը, ինչը նրանց ազատեց Իսպանիան լքելու պարտավորությունից:

 

 

Փոխարենը, թագավորական հրամանով 1685 թվականն նրանց իրավունք տրվեց մնալ երկրում և ի նշան երախտագիտության, տարեկան զգալի դրամ աշնորհ պարտավորվեցին տրամադրել եղբայրությանը, փաստաթղթերով դրամաշնորհը տրամադրելու պարտականությունը, ի թիվս այլոց ստանձնեց Ջակոմեի կամ Հակոբ Սուկարին, հարուստ ընտանիքի զավակ, ում ազգանունը կրկնվում է ավելի քան երկու դար շարունակ Կադիսում ինչպես նաև Սեվիլյայում հայ առևտրականների մասին գրավոր վկայություններում: Նա ծագումով Ռագուսայից էր՝ Ադրիատիկ ծովին ափամերձ մի պետությունից, որը առևտրային տեսանկյունից մրցում էր Վենեցիայի հետ, և այն վայրում էր գտնվում, որտեղ այսօր գտնվում է Դուբրովնիկը (Խորվաթիա):

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՅՈՒՐ, ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

 

 

1980 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ մահափորձի զոհ դարձա, որն ընդունում եմ, որ նպաստեց, որ հետաքրքրվեմ հայերով, իսպանացիներն ընդհանրապես և ես մասնավորապես շատ քիչ բաներ գիտեինք Հարավային Կովկասում 3000 տարի առաջ հաստատված այդ ժողովրդի մասին, այնպիսի մի տարածքով, որտեղ հնագետների համաձայն բնակություն են հաստատել մարդկության առաջին նստակյաց բնակչությունները:

 

 

Բազում պատճառներ կարող են բացատրել այդ անտեղյակությունը՝ Իսպանիայի և Հայաստանի միջև ֆիզիկական հեռավորությունը, այն արտաքին մեկուսացումը, որին ենթարկված էին նախկին ԽՍՀՄ պետությունները, ֆրանկիստական բռնապետության արդյունքում Իսպանիայի միջազգային մեկուսացումը և իսպանական տարածքում մեծաքանակ և կազմակերպված հայկական համայնքի բացակայությունը, որը կարող էր ազդել հանրային կարծիքի վրա:

 

 

Այդ տարի, մեր երկրում հայերի քանակը չէր հասնում հարյուրի, և սփռված էին տարբեր մարզերում, նրանց մեծ մասը ուսանողներ էին, ռեստորանների սեփականնետերեր, առևտրականներ, բժիշկներ և արվեստագետներ, որոնք ծագումով Սիրիայից էին, Իրանից և Լիբանանից և նրանցից ոմանք ակնկալում էին Միացյալ Նահանգների վիզա ստանալ կամ երազում էին բնակություն հաստատել և աշխատանք գտնել Արգենտինայում, Ուրուգվայում, Մեքսիկայում կամ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի այլ պետություններում, որոնցում սփյուռքն հաստատվել էր ցեղասպանությունից հետո և կային կենտրոններ, որոնք աշխատում էին սերունդներին լեզուն, կրոնը և սովորույթները փոխանցելու ուղղությամբ:

 

 

Այդ ժամանակ Իսպանիայում հայերի մասին տեղեկությունը, և մասնավորապես իմ տեղեկությունը, սակավաթիվ էր և հեռավոր: Գիտեինք, որ Շառլ Ազնավուրը, Վիլիամ Սարոյանը և Անաստաս Միկոյանը հայեր էին, որ կային երկու լավ հայկական ռեստորաններ Մադրիդում՝ Արարատը և Սայաթ-Նովան, որոնցում հրամցնում էին համեղ բլիթներ՝ խաղողի թուփից պատրաստված, որոնք լցոնված էին աղացած մսով, և որ Հայաստանը Խորհրդային Միության ամենափոքր պետություններից էր և գտնվում էր Փոքր Ասիայում: Ինչ-որ բան կարդացել էի Մարկո Պոլոյի և եվրոպացի այլ առևտրական-ճանապարհորդների մասին, որոնք 13-րդ և 14-րդ դարերում անցել էին այդ լեռների միջով, հանգստացել էին քարվանսարաներում, որտեղ Արևելքն ու Արևմուտքը փոխանակում էին և՛ ապրանքներ, և՛ մշակույթ:

 

 

Ծանոթ չէի, սակայն, այդ ժողովրդի պատմության հիմնական դրվագներին, որ վերապրել էր՝ դիմակայելով ասպատակողների հարձակումներին, որ այլ՝ Փոքր Հայաստան է գոյություն ունեցել Կիլիկայում՝ ներկայիս Թուրքիայի հարավում, Կիպրոսի դիմաց, Սիս մայրաքաղաքով, որն ուժով ընդգրկվել էր Օսմանյան կայսրության մեջ, որ 301 թվականին Հայաստանն առաջին երկիրն է եղել, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, որ վանական Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է ազգային այբուբենը 405 թվականին:

 

 

Պետք է խոստովանեմ, որոշ չափով կարմրելով հանդերձ, որ շատ քիչ էի տեղեկացված 1915 կոտորածի մասին, որը կազմակերպվել և իրականացվել էր երիտթուրքերի կառավարության կողմից, և որի արդյունքում միլիոն ու կես հայ ոչնչացվել էր, իսկ շատերը սփռվել էին աշխարհով մեկ: Նախքան մահափորձը, առաջին մարդը, ում հետ խոսել էի այդ թեմայի շուրջ և ով ինձ գիրք էր նվիրել ցեղասպանության մասին Ռոզի Արմենն էր, հայկական ծագմամբ ֆրանսիացի երգչուհին:

 

 

Նրանից որպես լրագրող, հարցազրույց էի վեցրել, երբ երկարատև համերգային շրջագայությամբ գտնվում էր Մադրիդում և Բարսելոնայում: Ունենալով մեծ հաջողություններ Եվրոպայում և Ամերիկայում, Ռոզի Արմենը նաև շատ հայտնի էր Իսպանիայում յոթանասունականներին: Նրա հայտնիության գագաթնակետն էր, երբ Խուլիո Իգլեսիասի հետ 1970 թվականին մրցում էին Բարսելոնայի երգի մրցույթում, որպեսզի հաղթողը մեկներ Ամստերդամում կայանալիք «Եվրատեսիլ» փառատոնին մասնակցելու:

 

 

«Ռումբը» գրքում, որը հայկական ներկայությամբ և դերակատարմամբ իմ առաջին գիրքն էր, պատմում եմ իմ զարմանքն այս երկարատև լռության մատնված ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև դրան հաջորդած ահաբեկչական շարժման, և ինձ պատճառած վերքերի պատասխանատուներին և հեղինակներին փնտրելուս մասին, որոնց հետ տարի ու կես անց ինձ հաջոցվեց հանդիպել Լիբանանում նրանց բազաներում, որտեղ նրանց հիմնավորեցի, որ բռնությունը, բացի անարդար լինելուց, հանրային կարծիքում հակակրանք է առաջացնում, նույնիսկ հայկական հանրային կարծիքի բազում բնագավառներում և որ այն երբեք հաջողություն չի ունեցել մարդկության պատմությունում:

 

 

Բացատրեցի, որ խաղաղասիրությունն ամենահզոր և արդյունավետ «ռումբն» է մյուսներին մեր գաղափարներին հաղորդակից դարձնելու, համոզելու համար, ինչպես ապացուցել են Լյութեր Քինգը կամ Գանդին: Գիրքը նկարագրում է, պատմական տեղեկություններով, դաժան ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը Թուրքիայի ձեռքով և այդ երկրի անդրդվելի պնդումներն այն չճանաչելու ուղղությամբ, այն դեպքում երբ այն հակաթուրքական զինված խմբերի առկայության հիմնական պատճառն է:

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ

 

 

 

Այն հայ առևտրականները և այլոք, որոնք ծագումով տարբեր միջերկրական պետություններից էին, նաև Պարսկաստանից և Հոլանդիայից ու ժամանեցին Անդալուզիա 17-րդ և 18-րդ դարերում, գայթակղված իսպանոամերիկյան հոսքով, տնտեսապես բարեկեցիկ տարիներին երկրում բնակություն հաստատած պատմական ամենամեծ ալիքի մասն են կազմում, որին արդեն անդրադարձել ենք, ինչպես նաև նրանք, ովքեր ժամանեցին 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին, երբ Իսպանիայում հայերի թիվը կազմում էր 60,000-ից 80,000:

 

 

Անձամբ չեմ կարող վկայություն տալ այս ալիքի մասին, քանի որ տասնհինգ տարի ապրել եմ Լիսաբոնում, Բրյուսելում և այլ եվրոպական քաղաքներում, որտեղ աշխատել եմ որպես լրագրող և հատուկ ներկայացուցիչ հեռուստաալիքների և ռադիոալիքների համար՝ լուսաբանելով տարբեր միջազգային իրադարձություններ, ինչպիսիք են Իրաքի պատերազմը, Բալկանյան հակամարտությունը կամ Եվրամիության աճը: Իմ լրագրողական գործունեության ինտենսիվությունը և իմ ելքը Իսպանիայից բերել էին նրան, որ ժամանակավորապես մի կողմ էի թողել հայկական հարցը, որին նվիրել էի բազմաթիվ հոդվածներ, հայտարարություններ և խորհրդաժողովներ:

 

 

Երբ վերադարձա Իսպանիա ինձ զարմացրեց կազմակերպչական վերակենդանացումը և հայերի ավելի մեծ ներկայությունը երկրում: Հատկապես, երբ Բարսելոնայի ասոցիացիաներից մեկի ղեկավարները ինձ հրավիրեցին ելույթ ունենալու մի խորհրդաժողովի շրջանակներում և ներկայացնելու «Ռումբը» գիրքը քաղաքի հռչակավոր Ateneo կենտրոնում: Ներկա էին հարյուրավոր ունկնդիրներ, նրանք լավ կապեր ունեին լրատվամիջոցների և տարածքային ու քաղաքային իշխանությունների հետ, ակտիվ գործունեություն էին ծավալում ազգի և Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արդեն ունեին կենտրո ններ, որտեղ նշում էին իրենց միջոցառումները և կազմակերպում հանդիպումներ: Այդ իրավիճակը շատ էր տարբերվում տասնհինգ տարի առաջ իմ տեսածից:

 

 

Բարսելոնյան ասոցիացիայի անդամներից մեկը՝ ճարտարապետ Արմեն Սիրույանը, Մադրիդում հայկական պայքարի ակտիվիստ Գլենդա Աջեմյանցը և քահանա Տեր Մասիսը ինձ համար հանդիպում էին կազմակերպել ազգային ականավոր հրատարակչություններից մեկի ներկայացուցչի հետ, որպեսզի հայցեն, որ երկրորդ գիրքը գրեմ հայերի մասին: Կասկածներ ունեի լրացուցիչ նյութ ունենալու վերաբերյալ, քանի որ ամենն ընդգրգել էի «Ռումբը» գրքում և այդպես էլ ասացի: Աստիճանաբար ինձ տեղեկացրեցին իմ բացակայության ընթացքում հայկական համայների կրած փոփոխությունների մասին, և դրանց մի մասին անձամբ վկա եղա Կատալունիայում, Մադրիդում, Լևանտեում և այլ շրջաններում ասոցիացիաների հեն հանդիպումների արդյունքում:

 

 

Կարողացա նկատել նույնպես որոշ տարբերություններ այն հայերի հետ, որոնց նախկինում ճանաչել էի, մեծամասամբ ծնված Հայաստանի Հանրապետությունից դուրս և այլ բնավորությամբ օժտված, որոշակիորեն ավելի միջազգային և խառը, այն հայերի նկատմամբ, որոնք ծագումով այդ պետությունից էին, առնվազն վերջիններս ավելի նման էին միմյանց: Նշված տարբերությունները կապված էին լեզվի, քաղաքականության և նույնսիկ առաքելական կրոնի հետ, նրանց հոգևոր ղեկավար Կաթողիկոսը Սուրբ Էջմիածինում էր, մեկ այլ հոգևոր ղեկավար գործում էր ատասահմանում: Տարբերությունը նկատելի էր նաև  առավել պաշտոնական, զուսպ և մուգ էր այն Հայաստանի հայերի դեպքում:

 

 

Տարբերություններն ինձ անխուսափելի էին թվում մի ժողովրդում, որը դատապարտվել էր «ներսի հայերի» և «դրսի հայերի» բաժանման, պատմական իրադարձությունների արդյունքում, խորհրդային կախվածության և 1915 թվականի գլոբալ ողբերգությամբ պայմանավորված: Սակայն չէր տարբերվում նրանց դիրքորոշումը ցեղասպանության և Թուրքիայի տարբեր կառավարությունների կողմից դրա ընդունումը մերժելու վերաբերյալ:

 

 

Բոլորը կրում էին հոլոքոստի ընդհանուր վիշտը՝ ընտանեկան և ազգային մակարդակում, բոլոր միասնական էին Թուրքիային ներկայացվող պահանջի հարցում՝ ճանաչել տեղի ունեցածը և ստանձնել իր պատմական պատասխանատվությւոնը: Գիտակցելով Իսպանիայի դերը Լատինական Ամերիկայում և Եվրամիությունում՝ բոլորը վստահ էին, որ մի օր Իսպանիան կդառնա այն պետություններից մեկը, որոնք ճանաչում են և խրախուսում ցեղասպանության ճանաչումը:

 

 

Վերջապես որոշեցի գրել երկրորդ գիրքը՝ «Հայեր, մոռացված ցեղասպանությունը»: Այն հրատարակեցի 2007 թվականին՝ «Ռումբը» գրքից քսանհինգ տարի անց, Հայաստան և Ղարաբաղ կատարված այցելության ընթացքում Իսպանիայի հայերից մեկի՝ իմ լավ ընկեր, ճարտարապետ Արմեն Սիրույանի ուղեկցությամբ, ինչպես նաև Հայաստանից, Արգենտինայից և Լիբանանից, ցեղասպանության զոհ ընտանիքների այլ ժառանգների հետ: Նպատակ ունեի արտահայտել, ուղղակի կամ անուղղակիորեն,, որ բոլոր հայերը որևէ կերպ առնչվել են այդ կոտորածին կամ այդ կազմակերպված դաժանության հետևանքներն են կ րել, երիտթուրքերի ինքնահռչակված արևմտամետ և եվրոպամետ կառավարության կողմից:

 

 

 

ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԸ

 

 

 

Իսպանիայում հայկական համայնքի վիճակն այսօր անկախ տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, որը փոքրացրեց նրա թիվը և սահմանափակեց աշխատանքային հեռանկարները, ընդհանուր առմամբ ավելի դրական է ազդեցության և հասարակությանը ծանոթ լինելու տեսնակյունից:

 

 

Հեռանկարային այս փոփոխությանը նպաստել է երեք հիմնական գործոն՝ հայկական ասոցիացիայի կոնսոլիդացիան, և նրանց գործունեության ծավալի և հանրային կյանքում ներկայության աճը, այն հանգամանքը, որ 1991 թվականից ի վեր Հայաստանն անկախ պետություն է, որը բաց է միջազգային հանրության համար և ներկայացված է բոլոր ժողովրդավարական միջազգային կազմակերպություններում՝ Միավորված ազգերի կազմակերպությունից մինչև Եվորապայի խորհուրդ և Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, Մադրիդում դիվանագիտական ներկայացուցչության առկայությամբ, որը ղեկավարում էր Խորեն Տերտերյանը որպես գործերի հավատարմատար, և որը հարաբերություններ հաստատեց երկրի համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների հետ, և նախ և առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, որի ղեկավար Ալեխանդրո Մունյոս Ալոնսոն, փորձառու լրագրող է, ով շատ լավ ծանոթ է պատմությանը:

 

 

 

Պատիվ ունեցա ներկա գտնվել այս հանձնաժողովի աշխատանքներին, երբ քննարկվում էր հայկական հարցը, իշխանության և հիմնական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը վեր հանեց իսպանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Հայաստանի ներկայիս և անցյալի խնդիրների շուրջ:

 

 

Իմ միջնորդությունում ընդգծեցի այդ քննարկումների կարևորությունը, որպեսզի հայերը ավելի լավ ճանաչեն Իսպանիան, իսկ Իսպանիան հայերին և որպեսզի մեր պետությունը, որը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, միջնորդի աշխատանք իրականացնի Անկարայի և Եվրամիության միջև, որ թուրքական կառավարությունը բացի իր մտահորիզոնը և սահմանները, որոնք հերմետիկ կերպով փակված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո: Դա կնպաստի բարդ և պայթյունավտանգ մի տարածաշրջանում խաղաղության ձեռքբերմանը, Եվրոպան Մարկո Պոլոյի մետաքսի ճանապարհին մերձեցնելուն և մի գուցե նաև, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը հարյուր տարի անց:

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

 

 

 

Գրում եմ այս տողերը 2015 թվականի հունվարին, երբ հենց նոր մուտք ենք գործել այն տարին, որը Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով սփռված միլիոնավոր հայեր պատրաստվում են նշել որպես ողբերգության հարյուրերորդ տարելից՝ մշակութային, արվեստի և կրոնական միջոցառումների, քննարկումների, խորհրդաժողովների, հոդվածների, ցուցահանդեսների, հուշարձանների բացման, գրքերի հրատարկաման և վերահրատարակման, տեսալսողական վկայությունների, կենսագրական և պատմական կինոնկարների միջոցով:

 

 

Նոր դպրոցներով և մշակութային ասոցիացիաներով ամրապնդված հայկական համայնքն Իսպանիայում մասնակցում է այս ընդհանուր շարժմանը: Այդ առումով, մեծ է Մադրիդում Երևանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի դերակատարությունը ով ստանձնել է իր պաշտոնը 2014 թվականի օգոստոսին, և մի քանի ամսում զգալիորեն բազմապատկել է Հայաստանի Հանրապետության ներկայությունը երկրում, երկու ուղղությամբ՝ և՛ հայկական համայնքի հետ, և՛ Իսպանիայի Թագավորության պատկան մարմինների հետ փոխգործակցելով, այդ թվում՝ հանդիպումներ ունենալով Ֆելիպե 6-րդի, կառավարության ղեկավարի, Մադրիդի քաղաքապետի և ինստիտուցիոնալ, առևտրային ու քաղաքական կյանքի այլ ներկայացուցիչների հետ:

 

 

Մյուս կողմից, դեսպանության էլեկտրոնային կայքը տեղեկատվություն է տրամադրում այդ կապերի և երկկողմ ու ներպետական այլ հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ Իսպանիայում հայկական եկեղեցու տաճարներ կառուցելու համար հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որը, դեռևս այլ հավատներին հարող եկեղեցիներում է ստիպված անցկացնել իր արարողությունները: Դեսպանատունը նաև տեղեկացնում է, որ վերջին ամիսներին, կարծես դադարել է հայերի ելքը Իսպանիայից և նույնիսկ ավելացել է Մադրիդում և այլ վայրերում մշտական հայ բնակիչների թիվը: Այս տեղեկատվության համաձայն այսօր Իսպանիայում բնակվում է մոտ 40,000 հայ: Նրանցից 14,000-ը բնակվում է Վալենսիայում, 12,000-ը՝ Բարսելոնայում, 8,000-ը՝ Մադրիդում, իսկ 2,000-ը՝ Ալիկանտեում:

 

 

Այս և այլ իրական փաստեր արտացոլում են երկրում հայ համայնքի լավ վիճակի մասին: Սակավաթիվ և անկայուն ներկայության դարերից հետո, վկայում են նաև նրանց այն գիտակցության մասին, որ այսօր կարևոր խումբ են կազմում, որն ունակ է իր ձայնը և պահանջները քաղաքաքացիներին, կառավարությանը և իսպանական պետության այլ մարմիններին հասանելի դարձնելու:

 

 

Այս գործունեությունը նաև արտահայտվում է նոր նախագծերում, որոնց մեծ մասը կենտրոնացված է 1915 թվականի ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շուրջ, որպես մեծ պատմական հնարավորություն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, որպեսզի մեկընդմիշտ Ճանաչի իր նախնիների կողմից հայ ժողովրդի նկատմամբ կազմակերպած և իրականացրած ցեղասպանությունը, որ այն քաջությունն ունենա, ինչպես ունեցավ Գերմանիան՝ ճանաչելով հրեական հոլոքոստը: Մի ժեշտ, որի համար աշխարհը նրան երախտապարտ եղավ:

 

 

ՀԵՂԻՆԱԿԸ

 

 

 

1980 թվականի դեկետմբերի 29-ին Մադրիդի ամենակենտրոնական և հայտնի վայրերից մեկում՝ Պլասա դե Էսպանիայում, Գրան Վիային կից, մի ռումբ, որը տեղակայված էր հեռախոսախցիկի մեջ՝ Swiss Air-ի գրասենյակի հարևանությամբ, ծանր վնաս պատճառեց այս աշխատության հեղինակին: Նա Pueblo թերթի փոխտնօրեն և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիառանն էր, ով քայլում էր դեպի կինոթատրոն դիտելու Վուդի Ալենի կինոնկարներից մեկը:

 

 

Հայաստանի ազատագրման գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն, մի հաղորդագրությամբ ճանաչեց ահաբեկչական ակտը հեղինակելու փաստը, ո րն ուղղված էր ավիաընկերության դեմ, քանի որ Շվեյցարիան ձերբակալել էր ԱՍԱԼԱ-ի որոշ անդամներին, որոնք թուրքական օբյեկտների դեմ պայթյուններ էին ծրագրում: Հիվանդանոցի ինտենսիվ խնամքի բաժնից Գուրիառանը սկսեց հետաքրքրվել հայկական հարցով և ԱՍԱԼԱ-ի գործունեության դրդապատճառներով:

 

 

Հայտանաբերեց Թուրքիայի կողմից կազմակերպված 1915 թվականի ցեղասպանությունը, Լիբանանում գտավ իրեն պատճառած վնասի պատասխանատուներին, առանց ատելության նրանց հետ խոսեց խաղաղասիրության ամենակարող ուժի մասին, և այդ պահից ի վեր աջակցում է հայկական պայքարին բոլոր հարթակներից և երկու գիրք է հրատարակել այդ թեմայի մասին, նրանցից մեկը՝ «Ռումբը» ներշնչել է Ռոբերտ Գեդիկգյանին նկարահանելու «Une histoire de fou» կինոնկարը, որի վրա ներկայումս վերջին աշխատանքներն են տարվում: