Ամերիկյան New Yorker պարբերականի գրող Րաֆֆի Խաչատուրյանը ծավալուն հոդված է հրապարակել «Լռության դար. Ցեղասպանությունից փրկված ընտանիքն ու նրա երկար ուղին» խորագրով, որտեղ պատմել է Դիարբեքիրում ծնված իր պապիկի պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ներկայացրել է, որ 1880-ականներին ծնված իր պապին, ով իր կյանքի զգալի մասն անց է կացրել հենց Դիարբեիրքում:

 

Խաչատուրյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մանրամասները, այնտեղ մնացած հայերի մուսուլմանացումը, ազգանունը 1934 թ. համապատասխան օրենքի համաձայն Խաչատրյանից Օզաքդեմիրի վերափոխումը: «Դիարբեիքրը դարձավ վիրավոր կոսմոպոլիտիզմի քաղաք, դրա փոքրամասնությունները' քրսիտոնյաները, հրեաներն ու հույները, մեծապես նվազեցին»,- գրել է հեղինակը:

 

Նա ուշագրավ է համարում այն, որ թեպետ շուրջ մեկ դար է' Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և անգամ պատժում դրա մասին բարձրաձայնելու համար, սակայն մեր օրերում Դիարբեքիրը, կոտրելով պաշտոնական քաղաքականության թեզերը, սկսել է խոսել այդ տարածքը որպես ընդհանուր հայրենիք ընկալելու մասին: Դեռ ավելին, շատ դիարբեքիրցի քրդեր սկսել են գիտակցել և բարձրաձայնել Ցեղասպանության իրականացման մեջ իրենց մեղավորության մասին:

 

«Թեպետ Հայոց ցեղասպանությունից անցել է մեկ դար, սակայն դրա իրագործման շատ մանրամասներ մնում են անհայտ: Համատարած պետական ժխտողականությունն արգելում է մուտք գործել պաշտոնական արխիվներ' ինչպես ակնհայտ, այնպես էլ քողարկված ձևերով: Առանցքային օսմանյան փաստաթղթերը կորած են կամ ոչնչացված»,- պատմում է Խաչատուրյանը:

 

Նա նշում է, որ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ վրիժառության ցանկությունը մշտապես դժվար է եղել տարանջատել արդարության հասնելու ձգտումից: «Համայնքային կենտրոններում շատ հաճախ հնարավոր էր գտնել այն հայերի պոստերները, ովքեր քաղաքական սպանությունների շարքի ժամանակ սպանել էին թուրք պաշտոնյաների 70-80-ական թվականներին: Նրանք հերոսներ էին' ֆիդայիներ, և երեխաները խրախուսվում էին պատվելու նրանց, ինչպես նաև գրելու, եթե վերջիններս բանտում էին»,- նշել է Խաչատուրյանը: