Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին առաջընթաց է նկատել վերջին մի քանի օրերին Դոնբասում հրադադարի պահպանման գործում: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:

 

«Վերջին երկու օրերին խախտումների թվաքանակը նվազել է: Կսահմանափակվեմ դա դրական քայլ անվանելով»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում հայտարարել էին հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մասին, սակայն հաղորդվել էր, որ ընդհանուր առմամբ իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում ավելի հանգիստ է դարձել: