Մի խումբ անկախ փորձագետներ մինչև օգոստոս պատրաստ կլինեն Էբոլա տենդի վիրուսի դեմ զանգվածային օգտագործման համար հանձնարարել ներկայում կլինիկական փորձարկումներ անցնող պատվաստանյութերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
Էբոլա տենդի բռնկումը շուրջ երկու տարի առաջ սկսվել է Արևմտյան Աֆրիկայում: Առավել շատ տուժած երկրներն են՝ Գվինեան, Լիբերիան և Սիեռա Լեոնեն: Անցյած շաբաթ ԱՀԿ-ն հաղորդել է, որ Էբոլայի զոհերի թվաքանակը գերազանցել է 9 հազարը:
«Առայժմ հայտնի չեն կլինիկական փորձարկումների արդյունքները, համաճարակի հետագա զարգացման ուղիները, բայց փորձագետներն այն կարծիքին են, որ մինչև օգոստոս իրենք կարող են պատրաստ լինել հրապարակելու Էբոլայի դեմ պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին հանձնարարականներըը:
Առողջապահության նախարարություններն, իհարկե, կաշկանդված չեն լինի այդ հանձնարարականներով և իրենք կորոշելեն՝ օգտագործել արդյոք այդ պատվաստանյութը, թե ոչ, և երբ սկսել օգտագործումը»,-ասել է Լանդմայերը: Դրա հետ մեկտեղ, նա չի ճշտել, թե թեստավորում անցնող կոնկրետ որ պատրաստուկների մասին կարող է խոսք լինել, և ինչ դեղամիջոցներ են ներկայում քննարկում փորձագետները: