Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ. հունվարին նվազել են 138.2 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 351.1 մլն դոլար։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2014 թ. դեկտեմբերի համեմատ միջազգային պահուստները կրճատվել են շուրջ 10 տոկոսով։

 

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակի համաձայն' ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները հունվարին կազմել են 1 մլրդ 345,5 մլն դոլար։

 

Նշենք, որ Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ. դեկտեմբերին կազմել էին 1 մլրդ 489.3 մլն դոլար' մեկ ամսում նվազելով 762,3 մլն դոլարով։ Միջազգային պահուստներից 945.4 միլիոնն արժեթղթեր էին, իսկ կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 492.4 մլն: ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքը (SDR) դեկտեմբերին կազմել էր 6,2 մլն դոլար: