Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոյեմբերի վերջին կազմել են 1 մլրդ 537 մլն 600 հազար դոլար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով' 2014 թվականի տարեսկզբի համեմատ պահուստները կրճատվել են 713 մլն 400 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը, հունվարին համախառն միջազգային արտաքին պահուստները կազմել էին շուրջ 2.251 մ լրդ ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջում կազմում էին 1 մլրդ 663 մլն 343 հազար դոլար: Զուտ արտաքին ակտիվները 3-րդ եռամսյակի ավարտին կազմել են 1 մլրդ 80 մլն 478 հազար 671.36 ԱՄՆ դոլար' եռամսյակի սկզբի 1 մլրդ 168 մլն 942 հազար 658.62 դոլարի փոխարեն: Ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը՝ շուրջ 70 տոկոս: