Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականի երրորդ եռամսյակում նվազել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երրորդ եռամսյակի սկզբում միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 1 մլրդ 784 մլն 4 հազար 686.76 ԱՄՆ դոլար, իսկ եռամսյակի վերջում' 1 մլրդ 663 մլն 343 հազար 686.99 դոլար:

 

Զուտ արտաքին ակտիվները 3-րդ եռամսյակի ավարտին կազմել են 1 մլրդ 80 մլն 478 հազար 671.36 ԱՄՆ դոլար' եռամսյակի սկզբի 1 մլրդ 168 մլն 942 հազար 658.62 դոլարի փոխարեն: