Հայաստանի համախառն միջազգային պահուստները հուլիսին կազմել են 1 մլրդ 774.5 մլն դոլար: Պահուստների զգալի մասը' 1 մլրդ 774.1 մլն դոլար, ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվներն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»]-ը, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն' տարեսկզբ ի համեմատ Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են: Հունվարին Հայաստանի համախառն միջազգային արտաքին ակտիվները կազմել էին շուրջ 2.251 մլրդ ԱՄՆ դոլար:
Ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը՝ շուրջ 70 տոկոս (1 մլրդ 365.1 մլն դոլար): Միևնույն ժամանակ, կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 409 մլն դոլար: