«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ, դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով:

 

Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով` կառավարությունն այսպես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաեւ` տեւական ժամանակ է՝ Հայաստանի պահուստներն արտարժույթի տեսքով են, քանի որ տարիներ առաջ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը ոսկին հանել էր վաճառքի»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: