Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք:

 

Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: