Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցության կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նոյեմբերի 4-19-ը նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների:

 

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել ՀՀ տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի: