Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մարմնի համագործակցությամբ միջազգային ՕՐԱ կազմակերպության տրամադրած նպաստները բաժանվել են սիրիահայ 350 գաղթական ընտանիքների, որոնք ապաստանել են Լիբանանում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից:

 

Սա արդեն երրորդ անգամն է, որ Լիբանանահայ օգնության խաչի միջոցով նմանօրինակ օգնություն է բաժանվում: Նպաստների տրամադրման դասավորումը տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի մարմնի ատենապետ Ջիլբեր Մոմջյանի միջոցով, ով անձամբ ներկա է գտնվել նպաստաբաշխումի աշխատանքներին: Նա նշել է, որ միջազգային ՕՐԱ կազմակերպությունը փորձել էր մեծաքանակ մարդասիրական օգություն հասցնել Հալեպ, սակայն Հալեպի մուտքի մոտ ամբողջ օժանդակությունը ընկել էր զինված խմբավորումների ձեռքը: Դրանից հետո կազմակերպությունն ավելի նպատակահարմար է ուտել, որ Լիբանանում ապաստանած սիրիահայերին նպաստը հանձնվի Լիբանանահայ օգնության խաչի միջոցով:

 

Նպաստների բաշխման աշխատանքներում իր դերակատարությունն է ունեցել հայկական երեսփոխանական գրասենյակի անձնակազմը: Նպաստառուների ցանկերը պատրաստվել են հայ համայնքի միջբարեսիրական հաստատությունների ժողովում ընդգրկված բարեսիրական կազմակերպությունների անվանացանկերի հիման վրա: