Ավստրալիան ևս 300 զինվոր կուղարկի Իրաք՝ զինպատրաստություն անցկացնելու իրաքյան ուժերի հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Տոնի Էբբոտը: Վարչապետի խոսքով' ավստրալական ուժերը կմիանան նորզելանդական ռազմական ուժերին, որոնց թվում շուրջ 140 զինվորականներ են ընդգրկվել, և միացյալ ուժերը կկենտրոնացնեն Բաղդադի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաջի շրջանում:

 

Ավստրալիայի կառավարության որոշմանն աջակցում է Իրաքի վարչապետը: Նման որոշում ընդունվել է ԱՄՆ-ի պաշտոնական կոչից հետո, համաձայն որի անհրաժեշտ է պաշտպանական ուժերի ներդրում ահաբեկչության դեմ պայքարում:

 

«Մենք համարվում են միջազգային կոալիցիայի մասնակից՝ միավորելով մոտ 60 երկրների և կատարում ենք համամասնական ներդրում նրա գործունեության մեջ»,-ընդգծել է Էբբոտը:

 

Նախորդ տարվա ընթացքում Ավստրալիան 600 զինվոր էր ուղարկել Իրաք, որոնց թվում 400-ը օդային ուժերի, իսկ 200-ը հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչներ էին, տրամադրել էր նաև 8 ինքնաթիռ, որոնք տեղակայվել էին Արաբական Միացյալ Էմիրությունների Մինհատ ռազմաբազայում:

 

ԱՄՆ-ի օդային ուժերն Իրաքում ռազմական գործողություններն սկսել են անցյալ տարվա օգոստոսի 8-ից: ԱՄՆ-ի հետ իրաքյան գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդեռլանդները, Ֆրանսիան: