Թուրքիայի կառավարության երեք նախարար հրաժարական են տվել' կապված այդ երկրում առաջիկա հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 

Նրա խոսքով' մարտի 6-ից պաշտոնաթող կլինեն արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան, տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը:

 

Դավութօղլուն հայտնել է, որ արդարադատության նախարար կնշանակվի Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար' Սաբահեթդին Օզթյուրքը, տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցության նախարար' Ֆերուդդին Բիլգինը:

 

Դավութօղլուն ասել է, թե նախարարները հրաժարական են տվել, քանի որ ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա ընտրություններում խորհրդարանի պատգամավոր ընտրվելու համար: