«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը հյուրանոցային բիզնեսով է զբաղվում:
Հանգստյան օրերին Գիգզն իր ընկերների հետ բացել է ֆուտբոլային հյուրանոց Մանչեսթերում: Հյուրանոցը ֆուտբոլիստին և իր գործընկերներին, որոնց թվում են մանչեսթերյան ակումբի մի քանի այլ հայտնի ֆուտբոլիստներ, արժեցել է 24 մլն ֆունտ, այն ունի 122 համար:
Ռայան Գիգզը, Փոուլ Սքուլզը, Նիկի Բաթը, Գարի և Ֆիլ Նևիլնները «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սանդերլենդի» միջև հանդիպման ժամանակ տեղի ունեցած բացմանը արարողությանը հրավիրել են 800 երկրպագուի:
«Յունայթեդի» խաղերի օրերին մուտքը հյուրանոց կարժենա 1 ֆունտ, որը կփոխանցվի բարեգործության. տեղեկացնում է walesonline.co.uk-ը: